Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրքական Hurriyet Daily News-ը անդրադարձել է Կեսարիայի Թամարզայի շրջանի Ս. Աստուածածին (Թոմարզայի վանք) հայկական վանքին` անուղղակիօրէն ներկայացնելով 1915-ը եւ հետեւանքները հայկական մշակութային ժառանգութեան համար:

Աղբիւրը գրում է, որ վանքը առաւել քան վատթար վիճակում է, ընդամէնը մի քանի աւերակ պատ է մնացել երբեմնի յայտնի վանքից:

Անցեալում Կեսարիայի Ջումհուրիյեթ թաղամասում գտնուող վանքը կարեւոր ուխտատեղի է եկել: Այստեղ է եղել նաեւ բրիտանացի յայտնի ճանապարհորդ եւ հնագէտ Գերթրուդ Բէլը 1909-ին: 1915-ին վանքը թալանուել եւ լքուել է: Այն ժամանակ մի խումբ հայ հոգեւորականներ փորձել են ըստ նշանակութեան օգտագործել վանքը, սակայն նրանք եւս յետագայում թողել են շինութիւնը:

Վանքի աւերակների տարածքում է եղել է նաեւ Գրիգորեան հայկական դպրոցը: